Վերջին օրերին մամուլում շրջառվող պաշտոնական տվյալները վկայում են այն մասին, որ տարին մեկնարկել է տնտեսական դրական պայմաններում:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ վերջիններիս մոնիթորինգի արդյունքները հիմք են տալիս ենթադրել, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքը կազմելու է մոտ 10 տոկոս:

 


Ինչպես նաև հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում հիշյալ գերատեսչության մոնիթորինգային ցուցանիշը 20 տոկոսի աճ է արձանագրում, մշակվող արդյունաբերությունում 14 տոկոս աճ, և էներգետիկայում' 12 տոկոս աճ:
Հարկ է նշել նաև, որ սննդամթերքի արտադրության ոլորտում 2016թ արձանագրվել է 13 տոկոս աճ, խմիչքների արտադրության ոլորտում 26 տոկոս աճ:

 

Տնտեսական անկյուն