Այս տարին հենց սկզբից լի էր դժվարություններով: Ոչ մի նախադրյալ չկար տնտեսական ակտիվության ցուցանիշները բարձրացնելու կամ տարբեր ոլորտներում աճ գրանցելու համար: Սակայն ամեն ինչ ստացվեց ավելի լավ, քան կանխատեսվում էր: Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների' Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,9 տոկոսով։
Ըստ տվյալների' առավելագույն աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելացել է 11.3%-ով, հունվարի-նոյեմբերին՝ 11.6%-ով:
Այս տարվա հունվար-նոյեմբերին 3%-ով աճել է ծառայությունների ոլորտը, իսկ հոկտեմբերի համեմատ նվազել է 8.8%-ով:

 


Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի' հունվար-նոյեմբերին գներն աճել են 4.1%-ով, մեկ տարում՝ 1.2 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով:
Այս նույն ժամանակահատվածում աճ է գրացվել հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձում' 8.5 %-ով, իսկ տարեկան կտրվածքով' 3.8%: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 9.7%' կազմելով է 161 հազ. 515 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 7.1%՝ հասնելով 209 հազար դրամի:

 

Տնտեսական անկյուն