Զինծառայողների բուժումը երբեմն անհնար է լինում իրականացնել Հայաստանում, իսկ արտերկրում բուժումը շարունակելը մեծ ծախսերի հետ է կապված լինում: Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ՝ ամիսներ առաջ որոշում կայացվեց, որ անհրաժեշտության դեպքում զինծառայողներն իրենց բուժումը կշարունակեն օտարերկրյա պետույթուններում: Այսպիոսվ, արդեն մի քանի ամիս է, ինչ պետությունը հոգում է արտերկրում բուժվող զինծառայողի կեցության և ճանապարհի ծախսը:

 


Այստեղ, սակայն, առաջանում է այլ խնդիր. բուժման մեկնող անձը, բնականաբար, միայնակ գնալ չի կարող, ուղեկցող անձի համար էլ հավելյալ գումար է հարկավոր: Նախկինում պետությունը հոգում էր ուղեկցող անձի օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու տոմսի արժեքը, սակայն երկարատև բուժման դեպքում, երբ ընթացիկ ծախսեր են լինում, սա բավարար չէր: Այսօր կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ կայացրած որոշման մեջ. ուղեկցող անձի ծախսերն այսուհետ ևս ամբողջությամբ կփոխհատուցվեն:

 

 

Անահիտ Գրիգորյան