Կառավարությունն իր վրա է վերցնում արտերկրում զինծառայողների բուժման հետ կապված բոլոր ծախսերը
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին:
Այս կարգով կարգավորվում են Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողներին օտարերկրյա պետություններում բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված հարաբերությունները:

 


Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է' օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ' հետվերականգնողական բուժման, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը' տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:
Որոշումը ներառում է նաև ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է' օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը:
Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է' հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը' համաձայն տվյալ բժշկական կազմակերպությանունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար' կառավարության համապատասխան որոշմամբ օտարերկրյա պետությունում գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի' համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

 


Հ.Գ. Այս որոշումից օգտվում են բոլոր այն զինծառայողները, ովքեր վնասվածք են ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս: Այսինքն, խոսքը միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասնակիցներին չի վերաբերվում:

 

Տիգրան Աբրահամյան