Օրերս Արուճ համայնքի բնակիչ Մայիս Գեղամյանը ցուցակագրվել էր Պաշտպանության նախարարությունում քաղաքացիների հետ ամենամսյա հանդիպումների շրջանակներում նախարար Սեյրան Օհանյանի հետ տեսակցելու խնդրանքով: Ծառայության ընթացքում ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինծառայությունից վաղաժամ ազատված, իսկ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր անցնող Մայիսի խնդրանքն էր բուժման համար անհրաժեշտ օգնության տրամադրումը: ՊՆ համապատասխան մասնագետները արդեն բազմիցս հանդիպել էին նրան և մասնագիտական ուղղորդում տվել բուժման համար: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, որին անդրադարձել էր նաև Հետք կայքը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ին անձամբ այցելեց Մայիսին և ծանոթացավ նրա բուժման հետ կապված խնդիրներին:

 


Մայիս Գեղամյանի և նրա հարազատների հետ Արուճ համանքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ հանդիսանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու պատասխանատուն նա չէր կարող չարձագանքել Մայիսի նամակին և օր իսկ հետաձգել հանդիպումը: Դա է պատճառը, որ« ռազմական բժիշկներից, տեղեկանալով զինծառայության ընթացքում ծնկի վնասվածքին հաջորդած բարդացումների, դրանց հաջորդած ոտքի ամպուտացիայի և չարորակ ուռուցքի /օտրեոգեն սարկոմա/ ախտորոշման մասին« նախարարը հեռաձայնել էր Մայիսի հարազատներին և պայմանավորվել հանդիպման համար: Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը մանրամասնորեն ծանոթացավ խնդրի էությանը, հավաստեց, որ իր կողմից կարվի ամենայն հնարավորը լավագույն բուժումն ապահովելու առումով: Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ Պաշտպանության նախարարությունը կհոգա հետագա բուժման հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը: Մայիսի ծնողները շնորհակալություն հայտնեցին նախարարին, ինչպես նաև հոսպիտալի ռազմական բժիշկներին, ովքեր ճիշտ ժամանակին ախտորոշել են և ամեն ինչ արել օգնելու համար: Նրանց ուղղորդումից հետո է Մայիսի բուժումը կարգավորվել:

 


Մտերմիկ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը նկատեց« որ պատերազմի տարիներին ծանր վնասվածք ստանալով' ինքն անձամբ առնչվել է նմանաբնույթ խնդրի հետև չի հանձնվել£ Նախարարը շեշտեց« որ որոշ դեպքերում նման անախորժություններն անգամ կարող են խթան հանդիսանալ սեփական կամքի ուժի ամրապնդման և ինքնակատարելագործման համար£ Սեյրան Օհանյանը հորդորեց նաև երբեք չհանձնվել« չընկճվել և շարունակել պայքարել առողջության համար՝ երբեք չհրաժարվելով ապագա կարևոր ծրագրերից և երազանքներից£ Ինքն իր կողմից նախարարը խոստացավ անել ամենայն հնարավորը երիտասարդի խնդիրներին օժանդակելու« զորավիգ լինելու համար£

 

 

Արծրուն Հովհաննիսյան