Մարտի 22-ը Տաքսիտի միջազգային օրն է: Մարտի 22-ին ողջ աշխարհի տաքսիստները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Տաքսիստի միջազգային տոնը։ 1907թ. հենց այդ օրը Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) եւ «մետրոն» (չափում) բառերից։
Դրանից հետո անհատական փոխադրամիջոցները սկսեին կոչել տաքսիներ, իսկ դրանց վարորդներին՝ տաքսիստներ։ Առաջին լոնդոնյան տաքսիները կանաչ եւ կարմիր էին։ Այդքան տարածված դեղին գույնն ի հայտ եկավ Hertz Corporation-ի հիմնադիր Ջոն Հերթցի թեթեւ ձեռքով։ Հին մեքենաները նա ներկում էր դեղին գույնով եւ օգտագործում որպես տաքսի։ Քանի որ այդ գույնն ավելի վառ էր, այդ մեքենաները հեշտ էին նկատում փողոցներում։ Ավելի ուշ տաքսիները դեղին ներկելու ավանդույթը որդեգրեցին գրեթե բոլոր նման ընկերությունները, եւ դեղինը ողջ աշխարհում դարձավ տաքսիների դասական գույն:
Սևակ Գրիգորյան