Այսօր' մարտի 14-ին, շատ երկրներում նշում են Գետերի միջազգային օրը, որը ավելի վաղ կոչվում էր Գետերի, ջրերի և կյանքի համար պայքարի միջազգային օր (International Day for Rivers): Առաջին տարվա ընթացքում 10 հազարից ավել մարդ մասնակցում էր տարբեր ցույցերի և ակցիաների՝ պահանջելով մաքուր պահել գետերը: Ինչպես նշել է Համաշխարհային ջրային ֆորումի ծրագրերից մեկի ղեկավար Ջեյմս Պիտոկը, Նոր Օռլեանի փոթորիկը վառ օրինակ է մեր մարդկությանը, որ Միսիսիպին պայքարում է իր էկոհամակարգի համար: Աշխարհի 177 խոշորագույն գետերից (1000 կմ երկարություն) միայն 1/3-ը չունի ամբարտակներ կամ այլ հիմնական կառույցներ: 21 խոշորագույն գետի հոսք ազատ է: Չկարգավորված են մնում միայն 43 գետի խոշոր ներհոսքերը: Գետերի վրա ամբարտակների կառուցումը շատ վտանգավոր է և սպառնում է մեր մոլորակի բնությանը: Ըստ Համաշխարհային ջրային ֆորումի՝ յուրաքանչյուր չորրորդ գետ կկարգավորվի 15 տարվա ընթացքում:
Չկարգավորվող գետերի մեծ մասն այսօր գտնվում է Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում: Ավստրալիայում եւ Օվկիանիայում դրանք երեքն են, Եվրոպայում՝ ներառյալ Ուրալից դեպի արեւմուտք ընկած տարածքը, միայն մեկ մեծ գետ կա՝ Ռուսաստանի Պեչորան, որն ազատորեն մինչև ծով է հասնում:
Աշխարհի ամենաերկար գետը՝ Ամազոնն է, 7100 կմ:
Սևակ Գրիգորյան