ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը: ՓԵՆ ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921թ.։ Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն "poets", "essayists" և "novelists" բառերի առաջին տառերից։

 


Հետաքրքիր է, որ հապավումը համընկնում է "pen" բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է գրիչ:
ՓԵՆ ակումբը, ինչպես ասվում է նրա հրովարտակում, հանդես է գալիս ի պաշտպանություն տեղեկատվության ազատության յուրաքանչյուր երկրում և երկրների միջև:
Այն նաև պաշտպանում է գրավոր խոսքի ազատությունն ու պայքարում գրաքննության դեմ:

 

Անի Ասլանյան