Մարտի 13-ին աշխարհի շատ երկրներում նշվում է պլանետարիումի միջազգային օրը (Day of Planetaria): Տոնը եվրոպական արմատներ ունի, առաջին անգամ այն նշել են 1990թ. Իտալիայում: Սակայն, ինչպես հայտնի է, ժամանակակից պլանետարիումի ապարատի ստեղծման գործում առաջինը գերմանացիներն են եղել, որոնք 1925թ. Ենի Ցեյս գործարանում ստեղծել էին «Պլանետարիում» ունիվերսալ նախագծային մոդուլը:
Պլանետարիումի միջազգային օրը պաշտոնական կարգավիճակ է ստացել 1994թ., երբ դրա պաշտպանությամբ հադնես եկան աստղաբանության «տաճարները»: Իսկ մեկ տարի անց այն արդեն նշում էին Բելգիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Տոնի նպատակն է հանրությանը ծանոթացնել պլանետարիումների գործունեության հետ եւ աստղաբանական գիտելիքներ տարածել:
Սևակ Գրիգորյան