Մարտի 22-ը ամբողջ աշխարհի տաքսիստները նշում են որպես մասնագիտական տոն՝ Տաքսիստների միջազգային օր: Հենց այս օրը՝ 1907 թվականին, Լոնդոնի փողոցներում հայտնվեցին ավտոմոբիլներ՝ կահավորված հատուկ հաշվիչներով:
Լոնդոնյան փոխադրողները հաշվիչը անվանեցին «տաքսիմետր»՝ ֆրանսերեն «տաքս» (վճար) և հունական «մետրոն» (չափել) բառերից:Այդ ժամանակներից սկսած, քաղաքային անհատական փոխադրամիջոցը սկսեցին անվանել «տաքսի», իսկ փոխադրողներին տաքսիստ:Առաջին լոնդոնյան տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին:Դեղին գույնը, որ մենք համարում ենք տրադիցիոն այս մեքենաների համար, հայտնվեց Hertz Corporation-ի հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»:
Հիմ ավտոմոբիլները ամերիակացին գնում էր, ներկում դեղին գույնով ու օգտագործում որպես տաքսի: Բնականաբար այդ վառ գույն ունեցող ավտոմոբիլները աչքի էին ընկնում քաղաքային երթևեկության մեջ, ուստի աստիճանաբար այդ մարքեթինգային քայլը ընկալելի և օգտագործելի դարձավ այլ նման կազմակերպությունների համար, իսկ դեղինը դարձավ դասական ու ընկալելի տաքսու գույն ամբողջ աշխարհում:
Հայաստանում տաքսի հասկացությունը ունի իր յուրահատուկ ընկալումը, որը բնորոշ է միայն հայերին:Նույն տարածքում աշխատող տաքսիստները միաժամանակ և լավ ընկերներ են և «հակառակորդներ»: Պատահական չէ, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին նկարահանված «Տղամարդիկ» ֆիլմի հերոսները տաքսիստներ էին, իրենց ընկերոջ համար պատրաստակամ մարդիկ, ովքեր համարյա ամեն ինչի պատրաստ էին, իրենց ընկերոջը օգնելու համար: Այս ֆիլմով սերմանվում էր նաև մաքուր և անշահախնդիր ընկերության գաղափարը:
Այժմյան Հայաստանում նույնպես, երբ մի փոքր ներսից ուսումնասիրում ես տաքսիստների փոխհարաբերությունները, նկատում ես նույն ներքին, տարիներով ձևավորված դիսցիպլինան, երբ առանց կարգավարի կամ որևէ այլ կարգավորող օբյեկտի կամ սուբյեկտի, տարբեր անհատ տաքսիստներ կամ ծառայություններում աշխատող տաքսիստները լեզու են գտնում միմիանց հետ հերթի ու այլ հարցերում, իրար հետ ընդմիջում են անում, սուրճ խմում...:
Մինչ «չարաբաստիկ» Ֆեյսբուքի հայտնվելը այս կոլորիտային մարդիկ էին, որպես մոնոպոլ խաղացող այս կամ այն լուրը տարածում քաղաքով մեկ, այդպիսով ձևավորելով բոլորիս համար էլ ինչ որ տեղ ընդունելի թեկուզ երբեմն ուռճացված ու արդեն բերնեբերան անցնելով սուտ դարձած «լրահոսը»:
Տաքսին ու տաքսիստները մեր բոլորիս քաղաքային կյանքի մի մասնիկն են...բոլորս ունենք գոնե մի ծանոթ տաքսիստ, ով «Հո ամբողջ կյանքը տաքսի չի քշել, գիտե՞ս Ռսաստանները ինչ լավ գործի է եղել» (ես նույնիսկ գիտեմ տաքսիստ, ով Արգենտինաներն ա լավ գործերի եղել ), բոլորս գիտենք տաքսիստ, ով միշտ մանր չունի, տաքսիստ, ում օրվա ցանկացած ժամի կարող ես զանգահարել, անգամ եթե գրպանումդ գումար չկա:Բոլորս էլ գիտենք հայերի, ովքեր տաքսիով են ման գալիս, ու ամենակոպիտ հաշվարկներով, իրենց աշխատավարձը պիտի որ չբավարարի դրա համար:
Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը սիրելի տաքսիստներ: Դուք իրոք մեծ գործ եք անում:
Հ.Գ. Երևի տաքսիստների 0.1 %-ն էլ չի կարդա իմ այս գրառումը, քանի որ իրենք ինձ պես պարապ չեն, մարդիկ կոնկրետ գործ են անում, բայց կրկին ՇՆՈՐՀԱՎՈՐ