ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը:


1828 թ. – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը:

 


1848 թ. – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակում են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

 


1944 թ. – ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի ենթարկվեց Փարիզում. հետագայում նրան շնորհվեց Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում:

 


1971 թ. – ստորագրվեց վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվում էր Լաոսի քաղաքական պատերազմը:

 

Աշոտ Ասատրյան