Դեպքեր
1921՝ Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ, այդ թվում՝ Սարդարապատի հերոսներ Համազասպ Սրվանձտյանը և Նիկոլայ Ղորղանյանը։
1921՝ Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։
1977՝ Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։
2013՝ Հայաստանում ընթանում են նախագահական ընտրություններ։
Ծնունդներ
1877՝ Դերենիկ Դեմիրճյան, հայ գրող (մ. 1956)
1906՝ Համազասպ Բաբաջանյան, հայ մարշալ, Հայրենական Մեծ Պատերազմի հերոս (մ. 1977)
1918 - Արմենուհի Սրապյան, բանասեր, բնագրագետ
1937 - Արմեն Զաքարյան, հայ կենսաֆիզիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր
Մահեր
1921՝ Համազասպ Սրվանձտյան, հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ, 3-րդ կամավորական գնդի հրամանատար (ծն. 1873 թ.)։
1963՝ Զարեհ Ա, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (ծն. 1915)
2009 - Արմեն Հախնազարյան,Ճարտարապետ
Արա Նախշքարյան