1918 թ. – Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից:

 


1919 թ. – Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը' «Հոգիների աճուրդ»:

 


1934 թ. – Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը:

 


1968 թ. – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը:

 


1999 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը:

 


2005 թ. – սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը:

 


2006 թ. – Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:

 

Աշոտ Ասատրյան