197 թ. – տեղի ունեցավ Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիոս Սևերոսի միջև:

 


1878 թ. – կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:

 


1905 թ. – սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը:

 


1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը:

 


1953 թ. – ծնվել է Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, Արգենտինայի ներկայիս նախագահ:

 


1986 թ. – տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:

 


2004 թ. – Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

 

Աշոտ Ասատրյան