1921 թ. – Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը, հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1873 թ.)։

 


1930 թ. – հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։

 


1979 թ. – Սահարա անապատում ձյուն տեղաց։

 


2003 թ. – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 198 մարդ։

 


2004 թ. – Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետևանքով մահացավ մոտ 300 մարդ

 

Աշոտ Ասատրյան