Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքի Eislaufzentrum Oberstdorf մարզապալատում փետրվարի 17-21-ը ընթանալու է ISU-ի օրացույցում վաղուց տեղ գտած գեղասահքի հեղինակավոր ներկայացուցչական Bavarian Open մրցաշարը: Ստուգատեսի հերթական խաղարկությանը՝ Bavarian Open 2016-ին 8 երկրի (այդ թվում ՝Ֆրանսիայի ,Անգլիայի, Իտալիայի, Իսրայելի, Լիտվայի, Վրաստանի և Ադրբեջանի) 12 պարային զուգերի մրցապայքարին մասնակցելու է նաև Կանադայում մարզվող, սակայն միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան /Սիմոն Սենեկալ պարային զույգը :
Հիշեցնենք, որ Կարապետյան-Սենեկալ պարային զույգը բոլորովին վերջերս՝ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաքԲրատիսլավայում ընթացած մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող նորամուտ ունեցան և 28 պարային զույգերի պայքարում կարողացան գրավել 18-րդ տեղը:Սա նման պատասխանատու ստուգատեսին առաջին անգամ մասնակցող զույգի համար բավական լավ արդյունք է:
Bavarian Open 2016-ն մրցաշարի ժամանակացույցի համաձայն պարային զույգերի կարճ ՝ պարտադիր ծրագրի մրցումն անցկացվելու է փետրվարի 20-ին , իսկ ազատ ՝ կամավոր ծրագրինը ՝մրցաշարի վերջին օրը՝ փետրվարի 21-ին:
Արամ Ուգուջյան