Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրիլի 25-30-ն ընթանում է կանանց թենիսի 500 հազար դոլար մրցանակային հիմնադրամով J&T Banka PRAGUE միջազգային մրցաշարը:
Ստուգատեսի մասնակիցների թվում էր կանանց ՌԴ-ի ազգային հավաքականի անդամ, հայազգի 21-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, որը այս շաբաթ WTA-ի դասակարգման աղյուսակում, մենախաղում զբաղեցնում է 48-րդ, զուգախաղում՝ 42-րդ հորիզոնականը:
Ստուգատեսի զուգախաղի մրցմանը Մարգարիտան ընկերակցում է 29-ամյա չեխ թենիսիստուհի Անդրեա Հլավացկովային, որը զուգախաղի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Գասպարյան/Հլավացկովա զույգը մրցաշարի 1/8-րդ,1/4 և կիսաեզրափակիչ փուլերում մեծ դժվարությամբ, միայն ուժերի գերլարումով ու կամային առավել բարձր որակների հաշվին պարտոթւյան մատելով իրենց մրցակիցներին մտել էին եզրափակիչ ու իրավունք ստացել վիճակելու ստուգատեսի զուգախաղի գլխավոր մրցանակը: 

 


Գասպարյան/Հլավացկովա երկյակը շատ վստահ անցկացրեց եզրափակչի սկզբունքային մրցավեճն ու ընդամենը 1ժամ 14րոպե տևած մրցամարտում 6:4,6:2 հաշվով համոզիչ առավելության հասնելով Մՙարիա Իրիգոյեն (Արգենտիա, 55-րդ վարկանիշ)/Պաուլա Կանիա (Լեհաստան, 63 վարկանիշ) զույգի նկատմամբ դարձան մրցաշարի զուգախաղի հաղթողը : 
Այս փայլուն ելույթյ ու խոշոր նվաճման համար Գասպարյան/Հլավացկովա զույգը արժանացավ 17 724 դոլար պարգևավճար ու վարկանշային 280 միավորի: Վերջինս թույլ կտա Մարգարիտային հաջող շաբաթվա սկզբում զուգախաղի դասակարգման աղյուսակում առաջադիմել 2 աստիճանով ու հանգրավանել արդեն 39-րդ հորիզոնականում:
Այս հաղթանակը Գասպարյանի կարիերայում զուգախաղում արդեն նվաճած 3-րդ գլխավոր մրցանակն է , իսկ չեխուհի Հլավացկովայի համար՝ 16-րդը:

 


Պատրաստեց Արամ Ուգուջյանը: