Այսօր Անթալիայում (Թուրքիա) ընթացող 10հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի GD TENNIS CUP WOMEN'S անվանումով ներկայացուցչական միջազգային մրցաշարումշ իր հաղթարշավը շարունակեց ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ , 22-ամյա Անի Ամիրաղյանը:
WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում ներկայումս 719-րդ տեղը զբաղեցնող Անին կեսօրին մենախաղի մրցումների 1/8-րդ փուլում բացահայտ առավելությամբ ՝ 6:2,6:2 հաշվով հաղթանակ տոնեց այդ նույն ցուցակում այսօր 500-րդ հորիզոնականը զբաղեցնող Ֆրանսիան ներկայացնող 22-ամյա Ժոզեֆին Բուալեմի նկատմամբ:

 


Վաղը Թուրքիայի ժամանակով ժամը ՝10-ին քառորդ եզրափակչում ուժերը կչափի այս մրցաշարի մասնակիցներից թերևս ամենուժեղագույնի՝ մենախաղի ցուցակում ամենաբարձր ՝ 223-րդ վարկանիշն ունեցող, փորձառու գերմանուհի ՝ 28-ամյա Աննե Շայֆերի հետ :
Օրվա երկրոդ կեսին Ամիրաղյանը մեկ անգամ ևս խաղահրապարակ մտավ ու մենախաղի հանդիպումից 2 ժամ անց անցկացրեց զուգախաղի քառորդ եզրափակչի հանդիպումը:
Զուգախաղում այս շաբաթ 569-րդ վարակիշն ունեցող Անի Ամիրաղյանին ընկերակցում է վերևում հիշատակված ուզբեկուհի Վլադա Էկշիբարովան ,ով զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա հանգրվանել է 334-րդ հորիզոնականում :

 


Նկատենք , որ վիճակահանությունն այս անգամ բավական բարեհաճ գտվեց Ամիրաղյան/Էկշիբարովա զույգի հանդեպ :Նրանք պայքարը սկսում են միագամից քառորդ եզրափակիչ փուլից ,որտեղ նրանց մրցակիցը է ՝ Գաբրիելա Հակոբյան /Ալինա Պավիդալո զույգին երեկ պայքարից դուրս թողած ղազախա-ուզբեկական Աինիթդինովա /Շայդուլաևա երկյակը: Տեղին է նշել, որ ղազախուհին 17 տարերկան է, ու զուգախաղի դասակարգման ցուցակում 1199-րդ վարկանիշն ունի ,իսկ նրա ուզբեկուհին զուգընկերուհին էլ 18 տարերկան է ,ու դասակարգման ն ցուցակում 1263-րդ հորիզոնականում է ընթանում: Ամիրաղյան/Էկշիբարովա երկյակից ընդամենը 57րոպե պահանջվեց 6:2,6:3 հաշվով համոզիչ առավելությամբ մրցակիցներին հաղթելու և Գաբրիելա Հակոբյան /Ալինա Պավիդալո զույգի կրած պարտության դիմաց ղազախա-ուզբեկական Աինիթդինովա /Շայդուլաևա երկյակից յուրատեսակ ռևանշի հասնելու համար:
Վաղը Թուրքիայի ժամանակով ժամը 13-ին զուգախաղում արդեն վարկանիշային 4 միավորը ապահոված Ամիրաղյան/Էկշիբարովա զույգը եզրփակչի ուղեգիրը կվիճարկի հունգարա-ավստրիական Ագնես Բուկտա/Ջուլյա Գրաբեր զույգի հետ մրցամարտում:

 


Նակտենք ,որ հունգարուհի Բուկտան 22տարեկան է ու ներկայումս զուգախաղի դասակարգման աղյուսակում 400-րդ վարկանիշն ունի , իսկ նրա զուգընկերուհի ՝ ավստրուհի Գրաբերը 19տարեկան է ,ու այդ նույն աղյոսւակում զբաղեցնում է 578-րդ հորիզոնականը:
Բուկտա/ Գրաբեր երկյակն այսօր քառորդ եզրափակչում ընդամենը 38րոպեում տևած մրցամարտում առավել քան համոզիչ ՝ 6:0,6:1հաշվով պարտության մատնեցին Լինա Գիորչեսկա,Մակեդոնիա/Յասմին Գուլման ,Թուրքիա զույգին, և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: