Հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունն, որին մասնակցել պատրաստվողների թվում են Հայաստանի երկու առաջատար մենասահորդները՝ 19-ամյա Սլավիկ Հայրապետյանն ու 16-ամյա Անաստասիա Գալուստյանն , և իհարկե կանանց 2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի ,16-ամյա Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը:
Առաջիկա այդ կարևոր ու պատասխանատու ստուգատեսի՝ նոր տարվա առաջին գլխավոր մեկնակին նախապատսրատվող ՀՀ պարտվիրակները այս օրերին ուժերն են փորձում Լեհաստանի Տորուն քաղաքի TorTor Ice Arena մարզապալատում հունվարի 6-10 –ը ընթացող Mentor Nestlé Nesquik Torun Cup 2016 գավաթի միջազգային ավանդական խաղարկությունում:

 


Արդեն հայտնել ենք,որ նախօրեին կանանց մենասահքի մրցաշարում կարճ ծրագրի կատարումից հետո 14 երկրի 19 գեղասահորդուհիների պայքարում Անաստասիա Գալուստյանը ետ մնալով միայն Լատվիան ներկայացնող 17-ամյա Անգելինա Կուչվալսկայից (58,14 միավոր), 56,42 միավոր արդյունքով գրավեց 2-րդ տեղը:
Երեկ ուշ երեկոյան կայացան կանանց մենասահքի մրցաշարի կամավոր ՝ ազատ ծրագրի մրցումները: Այստեղ 95,06 միավոր ցուցանիշով 1-ին տեղը գրավեց ԱՄՆ-ում մարզվող, Տայպեյ ներկայացնող 16-ամյա Ամի Լին , ով կարճ ծրագրից հետո զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը (50 միավոր):
Իր ծնողների ՝ Իրինա և Գեորգի Գալուստյանների ղեկարավարությամբ ելույթ ունեցող, ՀՀ ներկայացնող Անաստասիան Գալուստյանը կարճ ծրագրում 89,20 միավորով գրավեց 5-րդ տեղը:
Երկու մրցաձևերում վաստակած միավորների հանրագումարով 152,43 ցուցանիշով հաղթող ճանաչվեց Լատվիան ներկայացնող Անգելինա Կուչվալսկան ,ով գլխավոր մրցանակի՝ գավաթի հետ մեկտեղ արժանացավ նաև 1200եվրո պարգևավճարին:

 


Մեծ պատվի ու նոր տարվա նվաճած իր առաջին մրցանակին արժանացավ նաև 145, 62 միավոր արդյունք արձանագրած Անաստասիա Գալուստյանն,ով նաև 600եվրո պարգևավճար ստացավ: Եվրոպական ստուգատեսի մեկնարկից շուրջ 2 շաբաթ առաջ նվաճած այս պարգևը կարծում ենք վստահություն կհաղորդի շնորհաշատ դեռատի հայ գեղասահորդուհուն և վերոհիշյալ պատասխանատու մրցաշարում հաջող մրցելույթ ունենալու լուրջ հայտ է:
145,06 միավոր ցուցանիշով մրցանակային եռյակը եզրափակեց ու 300եվրո պարգևավճարին արժանացավ Տայպեյի պատվիրակ 16-ամյա Ամի Լին:


Արամ Ուգուջյան