Հունվարի 30-31-ին Սոֆիայում ընթանում է ձյուդոյի վարկանիշային ներկացուցչական՝ European Judo Open Sofia 2016 անվանումով միջազգային մրցաշարն ,որտեղ հանդես են գալիս 52երկրի 385 մազիկներ, այդ թվում 241ձյուդոյիստ ու 144ձյուդոյիստուհի:
Նկատենք, որ այս ստուգատեսի հաղթողին բաժին է հասնում վարկանիշային ՝100, արծաթե մեդալակրին ՝ 60 , իսկ բրոնզե պարգևին արժանացսծ մարզիկին՝ 40 միավոր:
Պատասխանատու այս ստուգատեսին մասնակցում են նաև ՀՀ 2 պատվիրակներ ՝ 2016թ օլիմպիական ուղեգրին հավակնող 52կգ քաշային Ժաննա Ստանկևիչն ,ու 100կգ քաշային Միխայիլ Մինչինը: Երեկ մրցաշարի 1-ին օրը վստահ հանդես եկավ Դավիթ Խիթարյանի սան՝ ժաննա Ստանկևիչն ,ով հունվարի 25-ին դրությամբ համաշխարհային դասակարգման՝IJF-ի ցուցակում 52 կգ քաշայաինների շարքում վաստակած 476 միավորով ընթանում է 33-րդ տեղում, ու պայքարում է մինչև այս տարվա մայիսի 1-ը իր քաշային կարգի վարկանիշային ցուցակի 14 ուժեղագույնների շարքում տեղ զբաղեցնել համար, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու Ռիո Դե ժանեյրոյի օլիմպիական 31-րդ խաղերին:
Ստանկևիչն երեկ 22 ձյուդոյիստուհիների մրցավեճում պայքարը սկսեց 1/8-րդ փուլից : Նա մեկը մյուսի ետևից մաքուր հաղթանակներ (իպոնով)տոնեց նախ գերմանուհի Նայեկ Նորդմայերի, ապա նաև հոլանդուհի Բրիգիթ Էնտեի նկատմամբ ու մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ Ժաննան համառ ու ազիջում պայքարում զիջեց ասյ մրցաշարի 52կգ քաշային կարգի ապագա հաղթողին՝ Թուրքիայի ներկայացուցիչ Այսե Արկային: Դրանից հետո 3-րդ տեղի համար մենամարտում Խիթարյանի սանից ընդամենե 43 վրկ պահանջվեց գերմանուհի Մարիա Էրտլի նկատմամա համոզիչ մաքուր հաղթանակ՝ իպոնով տանելու համար, որն էլ նրան բրոնզե մեդալ ու վարկանիշային թանկարժեք 40 միավոր պարգևեց:Սա Ստանկևիչի մրցաշրջան -2016-ում նվաճած առաջին մրցանակն էր:
Երեկ տատամի ելան նաև Ուկրաինան ներկայացնող հայազգի 2 մարզիկներ: 57կգ քաշային Շուշանան Ղևոնդյանն ,ով նույնպես հավականում է օլիմպիական ուղեգրի ու իր քաշային կարգում դասակարգման ցուցակում 404միավորով ընթանում է 42-րդ տեղում, 1/16-րդ փուլում հաղթեց իսրայելցի Մայան Գրինբերգին ,սակայն 1/8-րդ փուլում պարտվեց Ժակլին Լիսոնին Գերմանիա ,ու ստուգատեսում մրցելույթն ավարտեց ի վերջո վարկանիշային 16 միավոր վաստակած:Ուկրաիայի 2-րդ հայազգի պատվիրակը՝ 66 կգ քաշային Գևորգ Խաչատրյանը անհաջողության մատնվեց հենց 1-ին գոտեմարտում որտեղ զիջեց Ռումինիան ներկայացնող Լասլո Զոկին:
Այսօր Հայաստանը ներկայանող Միխայիլ Մինչին 100կգ քաշային կարգի 1/16-րդ փուլում ուժերը կչափի ավստրիացի Քրիստոֆ կԿրոնբերգերի հետ: ՌԴ-ն ներկայանցնող գերծանր ՝ +78 քաշային Ջուլետա Դավթյանը պայքարը սկսելու է 1/8-րդ փուլից ,ուր նրա մրցակիցը իտալուհի Էլիզա Մարչիոն է: Այս զույգի հաղթողը ¼-րդ փւուլում կհանդիպի Անգլիայի պատվիրակ Սառա Ադլրիգտոնի հետ:
Արամ Ուգուջյան