Ինչպես տեղեկանցում են գեղասահքի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, բոլորովին վերջերս ձևավորված Կանադայում մարզվող, սակայն միջազգային մրցասպարեզում ՀՀ ներկայացնող Թինա Կարապետյան- Սայմոն Պրուլքս -Սենեկալը պարային զույգը կմասնակցի դեկտեմբերի 2-5-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում գեղասահքի միջազգային ֆեդերացիայի՝ ISU-ի ISU Challenger Series 2015/2016 մրցաշարքի Golden Spin of Zagreb 2015 անվանումով միջազգային ավանդական մրցաշարին :
Այն ի դեպ , արդեն 48-րդ անգամ է կազմակերպվում:Այստեղ մրցաշարի պաշտոնական կայքի իրազեկման համաձայն ըստ նախնական հայտերի պարային զույգերի մրցումներում հաղթողի կոչումը վիճարկելու են ԱՄՆ-ի ,Ճապոնիայի, Իտալիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Ֆինլադիայի,Դանիայի, Ուկրաինայի և Հայաստանի 9 զույգեր:

 


Ըստ մրցաշարի ժամանակացույցի պարային զույգերի կարճ՝ պարտադիր ծրագրի կատարման մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 15-ի, իսկ նույն օրը ժամը 19-ին տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Դեկտեմբերի 5-ին Զագրեբի ժամանակով ժամը 13-ին պարային զույգերի մրցաշարի մասնակցիները հանդես կգան ազատ՝ կամավոր ծրագրի կատարման մրցմանը: Նույն օրը ժամը 18:15-ին կկայանա մրցանակակիրկերի պարգևատրման արարողությունը իսկ ժամը 20-ին էլ գալա համերգ ՝ ցուցադրական ելույթները:
Հավելենք նաև, որ արդեն 1 տարի է ՀՀ դրոշի ներքո հանդես եկող կանադահայ 18-ամյա գեղասահորդուհի Թինա Կարապետյանն, ով մարզվում է Կանադայի Կվաբեկ նահանգի Լավալ քաղաքի CPA ակումբում, նպատակադրվել է մասնակցելու 2018թ փետրվարի 9-25-ը Պիեոնգչանում (Հարավային Կորեայում) տեղի ունենալիք ձմեռային օլիմպիական 23-րդ խաղերին: Սկզբնական շրջանում պարային զույգերի մրցապայքարում նա Հայաստանը ներկայացնում էր իր նման ՀՀ քաղաքացիություն ստացած 20-ամյա կանադացի Ալեքսանդր Լալիբերտի հետ: Նրանք միասին այս տարի մարտի 2-8-ը Տալլինում ընթացած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում 109, 34 միավոր ցուցանիշով 27 զույգերի պայքարում գրավեցին 16-րդ տեղն, որ իհարկե վատ ցուցանիշ չէ :

 


Սակայն, ինչպես հայտնում է գեղասահքի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, արդեն մեծահասակների մեջ առավել լուրջ արդյունքների հասնելու նպատակով Թինան 6 ամիս առաջ փոխեց իր զուգընկերոջն ու սկսեց հանդես գալ ՀՀ քաղաքացիություն ստացած կանադացի մեկ այլ գեղասահորդի ՝ Սիմոն Պրուլքս –Սենեկալի հետ:
Թինա Կարապետյան/Սիմոն Պրուլքս –Սենեկալ զույգը իր միջազգային անդրանիկ մրցելույթն ունեցավ հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Լեյք Փլեսիդիյում (ԱՄՆ) 2015 Lake Placid Ice Dance Championships մեծահասակների մրցաշարում, ուր հատկապես կարճ ծրագրի մրցմանը հիանալի հանդես գալով 7 զույգերի պայքարում 47,2 միավոր արդյունքով 3-րդ տեղը գրավելով արժանացել են բրոնզե պարգևի: Նրանց հաջող մրցելույթին անդրադարձել է նաև կանադական The Suburban պարբերականն ու thesuburban.com կայքը:
Նորաստեղծ հայկական զույգը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Ավստրիայի Գրաց քաղաքում ուժերը փորձեց մեծահասակների Ice Challenge, ISU Challenger Series 2015/2016 շարքի 8-րդ փուլի մրցաշարում: 6 երկրի ՝ ԱՄՆ, Ավստրիա, Իտալիա, Ֆինլանդիա, Կորեա և ՀՀ-ի պարային 7 զույգերի պայքարում Կարապետյան / Սենեկալ զույգը 102, 54 միավոր ցուցանիշով զբաղեցրեց 6-րդ տեղը իրենցից ետ թողնելով Իտալիայի զույգին:

 

Արամ Ուգուջյան