Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքի Eislaufzentrum Oberstdorf մարզապալատում փետրվարի 17-21-ը ընթանում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի՝ ISU-ի օրացույցում վաղուց տեղ գտած գեղասահքի հեղինակավոր ու ներկայացուցչական ՝ Bavarian Open մրցաշարը:
Ինչպես արդեն հայտնել էինք ստուգատեսի հերթական խաղարկությանը՝ Bavarian Open 2016-ին 8 երկրի (այդ թվում ՝Ֆրանսիայի ,Անգլիայի, Իտալիայի, Իսրայելի, Լիտվայի, Վրաստանի և Ադրբեջանի) 12 պարային զուգերի մրցապայքարին մասնակցում է նաև Կանադայում մարզվող, սակայն միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան /Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Երեկ երեկոյան մրցաշարի նախավերջին ՝4-րդ օրը սառցահրապարակը տրամադրվեց պարային զույգերին ,որոնք կատարեցին իրենց կարճ՝ պարտադիր ծրագրերը :
Հայաստանը ներկայացնող Կարապետյան-Սենեկալ պարային զույգը փայլուն հանդես եկավ ու իր ակտիվում գրանցելով 54,98 միավոր արդյունքը 12 զույգերի պայքարում գրավեց 2-րդ տեղը:
Մեր պատվիրակիները ետ մնացին միայն 65,06 միավոր ցուցանիշն արձանագրած ու 1-ին հորիզոնականը զբաղեցրած Անգլիան ներկայացնող Պեննի Կումես/Միկոլաս Բուկլանդ զույգից:
Կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարումից հետո ուժեղագույնների եռյակն այս տեսքն ունի՝
1.Պեննի Կումես/Միկոլաս Բուկլանդ, Անգլիա ՝ 65,06 միավոր,
2.ԹԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ ՍԻՄՈՆ ՍԵՆԵԿԱԼ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 54,98 ՄԻԱՎՈՐ,
3.Կատերինա Մյուլլեր/Թիմ Դայք , Գերմանիա ՝52,86 միավոր :
Նկատենք ,որ Վրաստանը ներկայացնող Տատյանա Կոզմավա/Ալեքսեյ Շումսկի զույգը 43,64 միավորով զբաղեցրեց 10 –րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը ներկայացնող Վարվառա Օգլոբինա/Միխայիլ Ժիրնով երկյակը 39,66 միավորով վերջին՝ 12-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Կարապետյան-Սենեկալ պարային զույգը բոլորովին վերջերս՝ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաքԲրատիսլավայում ընթացած մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող նորամուտ ունեցավ և 28 պարային զույգերի պայքարում կարողացավ գրավել 18-րդ տեղը:
Սա նման պատասխանատու ստուգատեսին առաջին անգամ մասնակցող զույգի համար բավական լավ արդյունք է:
Տեղին է նշել ,որ Բրատիսլավայում Կարապետյան /Սենեկալ զույգը կարճ ծրագրի կատարման մրցմանը արձանագրել էր 50,17 միավոր, իսկ ազատ ծրագրում ՝ 75,02 միավոր ցուցանիշը:
Bavarian Open 2016-ն մրցաշարի ժամանակացույցի համաձայն պարային զույգերի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումները կանցակցվեն այսօր՝ մրցաշարի վերջին օրը՝ փետրվարի 21-ին, ու դրանց արդյունքներով ի հայտ կգան ստուգատեսի մրցնակակիրները:
Հավելենք ,որ Կարապետյան /Սենեկալ զույգը Օբերստդորֆում ունեցած փայլուն մեկնակի շնորհիվ ապահովեցին նաև մարտի 28-ից ապրիլի 3-ը Բոստոնում (ԱՄՆ) տեղի ունենալիք մեծահսակաների գեղասահքի աշխարհի առաջնությունը իրենց մասնակցելու ուղեգիրը:
Այնպես ,որ Բոստոնի աշխարհի առաջնությունում ՀՀ կներկայացնեն մեհասահորդներ ՝ ՝Անաստասիաի Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանն ու Թինա Կարապետյան / Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Արամ Ուգուջյան