Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքի Eislaufzentrum Oberstdorf մարզապալատում երեկ ուշ երեկոյան ավարտվեց գեղասահքի միջազգային ֆեդերացիայի՝ ISU-ի օրացույցում վաղուց տեղ գտած գեղասահքի հեղինակավոր ու ներկայացուցչական ՝ Bavarian Open միջազգային մրցաշարը:
Ինչպես արդեն հայտնել էինք ստուգատեսի հերթական խաղարկությանը՝ Bavarian Open 2016-ին 8 երկրի (այդ թվում ՝Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Իսրայելի, Լիտվայի, Վրաստանի և Ադրբեջանի) 12 պարային զուգերի մրցապայքարին մասնակցում է նաև Կանադայում մարզվող, սակայն միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան /Սիմոն Սենեկալ պարային զույգը:
ՀՀ պատվիրակները նախօրեին կարճ ծրագրի կատարումից հետո գերազանցելով բոլոր սպասելիքները իրենց փայլուն մեկնարկով ու արձանագրած 54,98 միավոր արդյունքով 12 զույգերի պայքարում ոչ միյան գրավել էին 2-րդ տեղն,այլ նաև արդեն վաստակել էին մարտի 28-ից ապրիլի 3-ը Բոստոնում (ԱՄՆ) կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, որն ինքնին մեծ նվաճում և պատվաբեր է հայկական գեղասահքի համար:
Երեկ տեղի ունեցած ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցման էլ ոգևորված կարճ ծրագրում ունեցած վստահ ու դիտարժան իրենց ելույթից Կարապետյան/Սենեկալ հայաստանյան զույգը կրկին իրեն հիանալի դրսևորեց ու դարձյալ միայն Անգլիան ներկայացնող Պեննի Կումես/Միկոլաս Բուկլանդ երկյակից ետ մնալով 85,18 միավոր արդյունքով գրավեց 2-րդ տեղը:
Իսկ ահա ազատ ծրագրի մրցումներում ուժեղագունների եռյակում տեղեր զբաղեցրած զույգերն այսպիսի ցուցա նիշներ գրանցեցին՝
1.Պեննի Կումես/Միկոլաս Բուկլանդ, Անգլիա ՝ 100,62 միավոր,
2.ԹԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ ՍԻՄՈՆ ՍԵՆԵԿԱԼ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 85, 18 ՄԻԱՎՈՐ,
3.Մարի Քարտեր Ջոնս /Ռիչարդ Շարպ ,Անգլիա՝81,28միավոր:
Հավելենք նաև, որ Մարի Քարտեր Ջոնս /Ռիչարդ Շարպ անգլիական պարային 2-րդ զույգին այս մրցաձևում հաջողվեց շրջանցել կարճ ծրագրի կատարումից հետո 3-րդ հորիզոնականում հանգրվանած գերմանական Կատերինա Մյուլլեր/Թիմ Դայք զույգին և երկու մրցաձևերի հանրագումարով արձանագրած 133,72 միավոր արդյունքով արժանանալ ստուգատեսի բրոնզե պարգևին:
Երկու մրցաձևերում էլ հավասարապես կայուն ու վստահ ելույթներով առանձնացած մեր Կարապետյան/Սենեկալ զույգն իր ակտիվում գրանցած ընդհանուր ՝ 140,16 միավորով ցուցանիշով նվաճեց մրցաշարի արծաթե մեդալը:Սա անկասկած հայկական գեղասահքի համար մեծ հաջողություն ու նշանակալի իրադարձությունն է :
Ի վերջո Bavarian Open 2016-ի մրցաշարի պարային զույգերի մրցապայքարում մրցանակակիրների եռյակն այս տեսքն ունեցավ՝
1.Պեննի Կումես/Նիկոլաս Բուկլանդ, Անգլիա ՝ 165, 68 միավոր,
2.ԹԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ ՍԻՄՈՆ ՍԵՆԵԿԱԼ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 140,16 ՄԻԱՎՈՐ,
3. Մարի Քարտեր Ջոնս /Ռիչարդ Շարպ, Անգլիա՝ 133,72 միավոր:
Տեղին է նշել ,որ Վրաստանը ներկայացնող Տատյանա Կոզմավա/Ալեքսեյ Շումսկի զույգը 112,02 միավորով զբաղեցրեց 10 –րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը ներկայացնող Վարվառա Օգլոբինա/Միխայիլ Ժիրնով երկյակը 100,54միավորով վերջին՝ 12-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Կարապետյան-Սենեկալ պարային զույգը բոլորովին վերջերս՝ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաքԲրատիսլավայում ընթացած մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող նորամուտ ունեցավ և 28 պարային զույգերի պայքարում կարողացավ գրավել 18-րդ տեղը:
Հատկնշակիան է ,որ Բրատիսլավայում Կարապետյան /Սենեկալ զույգը կարճ ծրագրի կատարման մրցմանը արձանագրել էր 50,17 միավոր, իսկ ազատ ծրագրում ՝ 75,02 միավոր ցուցանիշը:
Սա նման պատասխանատու ստուգատեսին առաջին անգամ մասնակցող զույգի համար հրաշալի արդյունք է:
Այնպես ,որ Բոստոնի աշխարհի առաջնությունում ՀՀ կներկայացնեն մեհասահորդներ ՝ ՝Անաստասիաի Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանն ու Թինա Կարապետյան / Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Արամ Ուգուջյան