ՀՀ-Իրան համագործակցության մեծացման միտումը ավելի առարկայական է դառնում: Օրերս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ասլե է, որ փորձ է արվում զարգացնել Իրան-Հայաստան մշակութային կապերը, ակտիվացնել երկու երկրների միջև զբոսաշրջության հոսքը, որպեսզի երկրների ժողովուրդներն էլ ավելի ծանոթանան միմյանց:

 


Դեսպանը մասնավորապես նշել է, որ Իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան խթանելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել իսլամական մշակույթին համապատասխան հնարավորություններ: Հայաստանը խաղաղ, գեղեցիկ ու հյուրընկալ երկիր է: Ինչպես նաև նա կարծիք է հայտնել, որ ավելի մատչելի գներով ու լավ մասնագետների օգնությամբ հայ քաղաքացին կարող է Իրանում լիարժեք բուժում ստանալ:

 


Հարկ է նշել նաև, որ դեսպանը իր խոսքում նշել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունը, որը գլխավորելու է առողջապահության փոխնախարարը: Այցի շրջանակներում քննարկվելու են առողջապահության և դեղորայքի որոլտներում համագործակցության հնարավորությունները:

 

Մարինա Ներսեսյան