Ջրային տնտեսության պետական կոմիտեն ընդունել էր Հարավային Կորեայում ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության ներդրումների և տեխնոլոգիաների խթանմանն աջակցող գրասենյակի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆին Սու- Թայկ Ռհիին, և «Էկոինջիներինգ» ընկերության ներկայացուցիչ, Հարավա Կորեայում այլընտրանքային էներգիայի ասոցացիայի նախագահ դոկտոր Հյու – Սուն Սոնգին՝ իրենց գործընկերների հետ:

 

Հարավային Կորեայի պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ Հայստանում այլընտրանքային էներգիայի, աղբի վերամշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կեղտաջրերի մաքրման կայանների գործունեությանը և դրանց վերակառուցման նպատակով վարվող ռազմավարությանը:

 

Առաջնային խնդիրը այստեղ իհարկե վերաբերում էչ կեղտաջրերի մաքրման կայաններին:

Վերջին տարիներին ԿՄԿ – ներ են կառուցվել հատկապես այն բնակավայրերում, որտեղից դուրս եկող կոյուղաջրերը ջրային աղբյուրների հետ կապված մեծ ռիսկեր են պարունակում: Մասնավորապես, խոսքը գնում է Սևանա լճի ավազան – Վարդենիս, Մարտունի,և Գավառ քաղաքներին:

 

Տուրիզմի տեսանկյունից թիրախային էր տուրիստական բնակավայրերի սանիտարիայի ապահովումը, մասնավորապես Ջերմուկին և Դիլիջանին:

 

Այս պահին առանցքային խնդիր է դիտարկվում Երևանի 2 ԿՄԿ-ների վերակառուցումն ու շահագործումը եվրոպական ստանդարտներին համապատասխան:

 

Կորեացի մասնագետները այցի ընթացքում ներկայացրել էին իրենց 
հնարավորությունները թե՛ թափոնների մշակման և թե՛ հատկապես կեղտաջրերի մաքրման ուղղությամբ:

 

Բացի վերը նշված երկու ԿՄԿ-ների վերակառուցումից երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց համագործակցությունը, և պարբերական հանդիպումների միջոցով առաջարկել և կյանքի կոչել նոր ծրագրեր:

 

 

 

Տնտեսական անկյուն