ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զորհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 
 
 
 

«Էմոցիաների լվացքը դադարեցնելու և լրջանալու պահը

Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը ես համարում եմ ներքին սաբոտաժ: Չնայած, Սամվել Մարտիրոսյանը չի բացառում նաև հաքերային հարձակումը, սակայն դրանից ավելի շատ ներքին սաբոտաժի հոտ է գալիս: Ու, այո, ոչ մի երաշխիք չկա, որ մեր անձնական տվյալները մի օր էլ չեն թևածի սոցիալական ցանցերում, կամ չեն հայտնվի ադրբեջանական հետախուզության գրպանում: Ստացվում է, որ մեզանից որևէ մեկի անձնական տվյալը պաշտպանված չի ու էս ամեն ինչը անլրջության մուլտիպլիկատիվ էֆեկտն է:

Երկրում ծայրահեղ ծանր իրավիճակ է. մեկ օրում թեսթ հանձնած 1249-ից 517 վարակակիր, 19 մահ: Ու այս թվերը ընդամենը կամ պարզապես վիճակագրություն չեն: Ամեն թվի տակ կոնկրետ մարդկային ճակատագիր է, մեկ ընտանիքի ողբերգություն, մեկ անուն-ազգանուն, մեկ մարդ: Լուրջ մասնագետների կանխատեսմամբ և իրավիճակի սթափ վերլուծությամբ, վաղը շատ ավելի վատ է լինելու, մյուս օրը` դրանից վատ, իսկ մի 10 օր հետո կարող է անդառնալի և անվերահսկելի իրավիճակ լինել, անկառավարելի քաոս:
Ու հանկարծ մեկը չփորձի ասել, թե «все под контролем шеф»:

Էժան էմոցիա ծախելու ու մարդկանց ստորին բնազդների վրա «աչոկ» հավաքելու թեման այլևս լայն սպառման պոպկորնի նախկին էֆեկտը չունի: Հայաստանը աշխարհի քարտեզում վտանգավորության ու ռիսկայնության կարմիր SOS-ով է նշված:

 
 

Չգիտեմ, դուբինկաներով առողջություն պարտադրելով, աջ ու ձախ տուգանելով ու ոստիկանական անտիսենտիմենտով այլևս հնարավո՞ր է տորպեդահարել կորոնաարշավը: Չգիտես ինչու, ինձ թվում է` ոչ:

Ուրեմն` ի՞նչ անել: Ընդամենը լրջանալ, դադարեցնել էմոցիաների լվացքը, ողջ պատասխանատվությունը չգցել քաղաքացու վրա ու վերջապես գիտակցել, որ անդառնալիության հետհաշվարկը սկսված է:

Հ.Գ. Հա, չմոռանամ դիստանցիոն տարբեր հայրենասերներին, որ հեսա քնից կզարթնեն ու հերոսական ստատուսներ կգրեն, իրազեկել, որ ինձ հղված իրենց «սեքնդ հենդ» նամակները ես չեմ կարդում»։

 
4
 
STOPPED