Ռուսաստանի նախագահական ընտրությունները աստիճանաբար մոտենում են և ամենայն հավանականությամբ այս անգամ թեկնածուների պակաս չի զգացվի։ Դռ հայտնի չէ ըննդիմության ամենավառ ներկայացուցիչ Ալեքսեյ Նավլանու ճակատագիրը,որին ամենայն հավանականությամբ թույլ չեն տա մասնակցել ընտրություններին։ Սակայն փույթ չէ,ինչպես ասում են,որովհետև այս անգամ ընտրություններին որպես նախագահի թեկնածու մասնակցելու է Գրիգորի Յավլինսիկին,ով գլխավորում է «Յաբլոկո» կուսակցությունը,և ժամանակին այդ կուսակցության անդամ է եղել հենց Ալեքսեյ Նավալնին։

 

Արդեն նույնիսկ հայտնի է,թե ինչ ձևաչափով է մանսակցելու Յավլինիսկին ընտրություններին,որի հիմնական ուղերձը լինելու է «Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտության դեմ» կարգախոսն ու բոլոր այն ֆինանսական ռազմական բյուջեն,որ ուղղվում է սիրիական ճգնաժամում ռուսական զինված ուժերի մասնակցությանը,ուղղվեն հետայսու ներռուսաստանյան խնդիրները կարգավորելու համար։ Սա կարծես թե ինչ-որ տեղ հիշեցնում է ԱՄՆ նախագահական ընտրությունները,որտեղ Դոնալդ Թրամփը նույնպես հանդես էր գալիս ոչ թե Ամերիկայի իտերվենցիոնալ քաղաքականության օգտին,այլ հակառակը՝ ի նպաստ պետական միջոցներին խնայման ու ֆինանասական ներհոսքերի օգտին։

 

Թրամփը իր նպատակին հասավ,որովհետև անկախ ամենից ԱՄՆ ժողովրդավար պետություն է ու ունի ընտրության հնարավորություն։ Ռուսաստանում ավտորիտար համակարգ է ու դժվար Վլադիմիր Պուտինին այս պահին այլընտրանք հայտնվի։ Համենայն դեպս նրա դիրքերը այս պահին ամուր են, թեպետ նախկին 70 տոկոսանոց վարկանիշը Պուտինը այլևս չունի։ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պայամաններում միգուցե Յավլինսկու այս քայլը որոշակի հավանության արժանանա հանրության կողմից,սակայն հաղթել ընտրություններում նրան դժվար հաջողվի։

 

Կարեն Համբարձումյան