ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այս անձը պատգամավոր է։
Նա ահավոր, դաժանագույն, մի այլ ձեւի արմատական ընդդիմության ներկայացուցիչ է։
 
Էն ընդդիմության, որի գալով Ալիեւը պիտի բռնվեր ու փամփերս հագներ։
Սա այս անձի այս «ստիլի» ներողությունների շարքից ընդամենը մեկն է։
Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան, 6 րոպեում հազար դոզա ներողությունը արժանի է մեծ ողորմածության եւ ներումի։
Իսկ «Հայաստան» դաշինքը, եթե համաձայն չէ «ներողությունների» այս լավայի հետ, պիտի վերցնի իր տված մանդատը այս սուբյեկտի ձեռքից։
Ու հանկարծ չասեք՝«դե, էնպիսի բաներ են դրել դեմը, որ այլ կերպ չէր կարող»։
 
Ում դեմը դնելու բան կա՝ նա պիտի դատարանում կա՛մ ապացուցի հակառակը, կա՛մ դատվի»։