Իրանի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափով (Իրան-Հայաստան-Վրաստան) համագործակցության մասին շատ է գրվել և քննարկվել. համագործակցության դաշտն իրոք մեծ է, մի շրջանում գազի տարանցման ոլորտում համագործակցությունը մի շարք գործոններով պայմանավորված շարունակություն չունեցավ:

 

Սակայն վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցությունն ու փոխվստահության բարձր մակարդակը հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության պայմաններ են ստեղծել: Այս օրերին Իրանի և Վրաստանի միջև կայացած պաշտոնական հանդիպումների ընթացքում ի թիվ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ քննարկվել է նաև Հայաստանի հետ համագործակցելու հարցը: Իրանական կողմը նույնիսկ ավելի առարկայական է խոսել, մասնավորապես Իրանը նպատակ ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համագործակցության շրջանակներում Հայաստանի՝ Իրանին փոխանցվող էլեկտրաէներգիան վաճառել Վրաստանին: Պայմանագիրը շուտով կստորագրվի:

 

Արմեն Իսրայելյան