Ինչպես գիտենք, նախորդ տարի Իրանից Հայաստան է ներկրվել ռեակտիվ շարժիչների համար նախատեսված ավիավառելիք:

 


Այս տարի ևս համագործակցությունը այդ ուղղությամբ շարունակվում է, և ինչպես հայտարարել է նավթամթերքների բաշխման հարցերով իրանական ազգային ընկերության ներմուծման և արտահանման բաժնի տնօրեն Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը՝ Իրանը այս տարի ևս ավիավառելիք կներկրի Հայաստան:
Իրանը ակտիվորեն ավելացնում է նաև բենզինի արտահանումը, ինչը կարելի է դիտարկել նաև հեռանկարում: Փաստացի, Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերը շարունակում են ընդլայնվել և կասկածից վեր է, որ մոտ ապագայում կարելի է տեսնել պայմանավորվածություններ տարբեր այլ ոլորտներում:

 

Վլադ Կարախանյան