Փետրվարի 11-ին նշվում է Հիվանդի միջազգային օրը: Այն նշվում է 1992 թվականից, երբ նույն թվականի մայիսի 13-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը հաստատեց Հիվանդի միջազգային օրը:


Հռոմի Պապի հատուկ ուղերձում ասվում է, թե միջազգային այս տոնն ինչ կարևորություն ու նշանակություն ունի:
Ըստ ուղերձի՝ տոնը հնարավորություն է տալիս բժշկական բազմաթիվ կազմակերպությունների ապացուցել, թե որքան կարևոր է հիվանդին լավ վերաբերվելն ու նրանց ճիշտ խնամելը:

 


Ըստ Պապի ուղերձի՝ միայն այդպես հիվանդները կարող են զգալ իրենց կարևորությունը հասարակության մեջ: Նշեմ, որ կաթոլիկները տոնը նշում են Լուրդի Աստվածամոր տոնի օրը:

 

Անի Ասլանյան