Փետր­վա­րի 11­-ը մի­ջազ­գային օրա­ցույ­ցում նշ­ված է որ­պես Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օր: Այդ որո­շու­մը սո­ցիալա­կան քայլ է' ուղղ­ված աջակ­ցե­լու մարդ­կանց, ով­քեր հայտն­վել են հի­վան­դի կար­գա­վի­ճա­կում:
Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օրը (World Day of the Sick) հաս­տատ­վել է 1992 թ. մայի­սի 13­-ի­ն' Հով­հան­նես Պաուլ 2-րդ Պա­պի (Pope John Paul II) նա­խա­ձեռ­նու­թյամբ: Նա իր հա­տուկ ու­ղեր­ձում նշել է, որ Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օր­վա ամե­նա­մյա տո­նա­կա­տա­րու­թյունն ու­նի որոշա­կի նպա­տակ: Հռո­մի Պապն այդ նպա­տակն այս կերպ է սահ­մա­նել. «կա­թո­լի­կա­կան, բժշ­կա­կան բազ­մա­թիվ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի, հա­վա­տա­ցյալ­ների, ամ­բողջ քա­ղա­քա­ցիական հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել հի­վանդ­նե­րի և տկար­նե­րի հան­դեպ խնամ­քի ապա­հով­ման ան­հրա­ժեշ­տու­թյա­նը' թեթ­ևաց­նե­լու նրանց տան­ջանք­նե­րը»։

 


1991թ. հայտ­նի դար­ձավ, որ Հով­հան­նես Պաուլ 2-րդ Պա­պը հի­վանդ է Պար­կին­սո­նյան հիվան­դու­թյամբ: Ու­շագ­րավ է, որ Հռո­մի Պա­պը Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օրը հաս­տատեց իր ախ­տո­րոշ­ման լու­րից մեկ տա­րի ան­ց:Ա­ռա­ջին ան­գամ Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օրը նշ­վել է 1993թ. փետր­վա­րի 11­-ի­ն: Տա­րե­թի­վը սկզ­բում ընտր­վել է կապ­ված նրա հետ, որ աշ­խար­հի բո­լոր կա­թո­լիկ­նե­րը վա­ղուց ի վեր փետր­վա­րի 11­-ին նշում են Հի­վան­դի օրը: Հենց այդ օրը ֆրան­սիական Լուրդ տե­ղան­քում շատ դա­րեր առաջ տե­ղի է ու­նե­ցել Աստ­վա­ծա­մոր եր­ևան գա­լը: Սուրբ կույ­սը' Լուր­դյան Աստ­վա­ծա­մայ­րը (Our Lady of Lourdes), բու­ժել է հի­վան­դությամբ տա­ռա­պող­նե­րին՝ այդ կերպ դառ­նա­լով հի­վանդ­նե­րի փր­կի­չը:

 

 

Սևակ Գրիգորյան