1990թ. փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակեց Հանցագործություններից տուժածների խարտիան: Այդ օրվանից ի վեր փետրվարի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հանցագործություններից տուժածներին սատարելու օր:

 


Հանցագործությունից տուժածների սոցիալական վերականգնման հարցերն ավելի ակտիվ քննարկվել են անցյալ դարի վերջերին: 1985թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան օրենք ընդունեց, ըստ որի՝ ստեղծվեցին համընդհանուր սկզբունքներ՝ հանցագործություններից տուժածներին սատարելու և պաշտպանելու համար:
Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են տարբեր օրենքներ, որոնք ուղղված են տուժածներին պաշտպանելուն: Եվ կա շուրջ 200 ծրագիր, որոնց միջոցով օգնում են տուժածներին՝ նրանց տրամադրելով սոցիալական օգնություն, վնասի կոմպենսացում:

 


Այսպիսի ծրագրերը բավականին օգնում են հանցագործություններից տուժածներին սթրեսից դուրս գալու և բնականոն կյանք վերադառնալու հարցում:

 

Անի Ասլանյան