1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
2007թ. մարտի 30-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, վավերացրել' 2010 թ. մայիսի 17-ին: 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է' 195925 հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը։
Հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են' շրջակա միջավայրի մատչելիության բացակայություն, հասարակության անհանդուրժողականություն, աշխատանքի տեղավորման խնդիրներ և այլն: Կարևորներից մեկի' հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների կողմից: Չնայած, ավելի շուտ հասարակական կազմակերպությունների։
Այս ամենից հետո հիշեք մի բան. հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները' արժանապատիվ կյանքով ապրելու համար:
Արամ Գևորգյան