Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները' 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

 

1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ: Ի հիշատակ այդ պայքարի' 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը:

 

Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում ևս կանգնեցվել է «Պահպանիր մայր լեզուդ» հուշարձանը: Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունը ավելի շատ տարածում ունեն: Այս օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին անաղարտ տարբերակով փոխանցելու մասին:

 

Սևակ Գրիգորյան