Հատկանշական է, որ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին այս մասնագիտական տոնն է նշվում՝ Ամուսնության գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies): Տոնն Ուկրաինայում է առաջացել, այն գրանցվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության Մտավոր սեփականության պետդեպարտամենտի կողմից 2001 թ. դեկտեմբերի 1-ին:
Ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին պատկանող նոր տոնի հաստատման գաղափարը վերցրեցին նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի շատ գործակալություններ: Որոշ տվյալների համաձայն, ամուսնական գործակալությունների պատմությունը 360 տարուց ավելի է: Ամուսնության առաջին բյուրոն՝ «Հանդիպումների և հասցեների բյուրոն», բացվել է Լոնդոնում 1650 թ. սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո հայտարարություններով կամ ծանոթությունների ծառայության միջոցով ամուսին փնտրելը բավականին հայտնի դարձավ:
Ամուսնության գործակալությունների այցելուների թիվը տարեց-տարի մեծանում է, իսկ ձեռքով լրացվող հարցաթերթիկներինց տեղեկատվությունը աստիճանաբար վեբ-կայքեր է տեղափոխվում: Համընդհանուր զբաղվածության այս դարաշրջանում ամուսնության գործակալությունները փարոսի նման օգնում են միայնակ մարդկանց գտնել իրենց երկրորդ կեսին: Հազարավոր մարդիկ երախտապարտորեն կարող են ասել, որ հենց գործակալության օգնությամբ են սիրելու, սիրված լինելու և ընտանիք կազմելու հնարավորություն ձեռք բերել:
Սևակ Գրիգորյան