Թուրք-քրդական պայքարի թերևս այս փուլում, այս հակամարտությանը իրենց անմիջական մասնակցությունը չեն բերում ազերիները: Խոսվում է թրքահպատակ Հայերի մասնակցության մասին , անգամ իսլամ ընդունած հայերի մասնակցության մասին, բայց ազերիների մասնակցությունը բացառվում է: Կան տեղեկություններ, որ Սիրիայում կռվող ազերիների խումբը ցանկություն է հայտնել անցնել Թուրքիա և կռվել PKK-ի դեմ, սակայն դա թույլ չի տվել Թուրքիայի զինվորական ղեկավարությունը:
2015թ. սեպտեմբերին Իգդիրում ձևավորվել էր այսպես ասած ՝ ազերիների ինքնապաշտպանական ջոկատ, որն ունեցավ մեկ ամսվա կյանք և Թուրքիայի զինվորական ղեկավարության կողմից պահանջ դրվեց կամ կազմալուծել այդ ջոկատը ,կամ անդամները լքեն երկրի տարածքը:
Կիլիկիա Հայաստան