Այս օրերին աշխարհը՝ շունչը պահած, հետևում է թուրք-սիրիական , թուրք-քրդական, թուրք-ռուսական, թուրք- իրաքյան, թուրք- իրանյան թնջուկի դեպքերի զարգացմանը: Չի բացառվում, որ Թուրքիան իր նոր ռազմական կոալիցիայով , ավիահարվածներ հասցնի մոտակա ժամերին Սիրիայի տարածքում ԻՊ-ի զինյալներին: Դժվար է կանխատեսել թե Ռուսաստանը ինչպիսի քայլերի կդիմի: Ես կարծում եմ, որ այս անգամ Ռուսաստանը կփորձի Թուրքիային բերել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե տալ համապատասխան ռազմական հարված:

 

Սակայն սա ընդամենը իմ անձնական կարծիքն է, կարող է լինել բոլորովին հակառակը՝ Թուրքիայի քայլը հիմք հանդիսանա համաշխարհային պատերազմի սկսմանը: Ամեն դեպքում որ տարբերակն էլ լինի, միևնույն է աշխարհի քարտեզը կձևափոխվի, կառաջանան նոր պետություններ: Այսօրվա իրողությունը տանում է դրան: Պարզապես հիմա Թուրքիան պայքարում է, որ առաջացող պետությունները և փոփոխվող սահմանները լինեն իր երկրի սահմաններից դուրս:

 

Որքան էլ ԱՄՆ-ն Թուրքիային համարի իր ռազմական դաշանկից, միևնույն է արդեն խանդով է մոտենում Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի այսքան մերձեցմանը: ԱՄՆ-ն հրաժարվում է Թուրքիայում իր ռազմաբազան տրամադրել որպես թռիչքուղի Սաուդյան Արաբաիյաի և Թուրքիայի ռազմական ինքնաթիռներին՝ պատճառաբանելով, որ ռազմաբազայի թռիչքուղին պլանային վերանորգում պետք է անցնի: Ռուսաստին հաջողվել է Թուրքիային վերցնել շրջափակման մեջ, իսկ թե որքան կհաջողվի Թուրքիային ծնկի բերել, ցույց կտան մոտակա օրերը:

 

Կիլիկիա Հայաստան