Թուրքիայում թուրք-քրդական լարվածությունը հասել է համեմատաբար հանգիստ արևելյան նահանգներ, մասնավորապես Աղըրի նահանգ, որը սահմանակից է նաև Հայաստանին:
Նախօրեին Աղըր նահանգի Իրան-Թուրքիա Գյուբուլաք ցամաքային սահմանային անցակետի մոտակայքում, Թուրքիայի տարածքի կողմից հայտնաբերվել է պայթուցիկներ, որոնք պետք է ենթադրաբար գործի դրվեին այդ տարածքով անցնող Թուրքիայի առևտրի և մաքսայինի նախարար Բյուլենթ Թյուգքեչիի անցնելու պահին: Իրանի հետ Աղըր նահանգում գտնվող երկու սահմանային անցակետերի աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցվել է թուքական կողմից:
Կիլիկիա Հայաստան