Շաբաթվա սկզբից Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին և Հաքքարի նահանգները աչքի ընկան արյունալի բախումներով: Երկարար ժամանակ այս նահանգներում քրդերը թելադրողի դերում էին, սակայն արդեն շաբաթվա կեսին թուրքական բանակը կարողացավ հաջողությունների հասնել՝ քրդերին պատճառելով մարդկային կորուստներ և վերահսկողություն սահմանել Նուսայբին, Մարդին ,Յուքսեքովա քաղաքների վրա: Սկսած շաբաթվա երկրորդ կեսից իրավիճակը կտրուկ լարվեց Դիարբեքիր նահանգի Սուր քաղաքում, այստեղ բառիս բուն իմաստով քարը քարին չթողցին: Քուրդ-թուրքական հակամարտությունն անցնող շաբաթվա մեջ անցավ միջէթնիկանան հակամարտության սահմանները և հասավ միջկրոնական հակամարտության:

 

Քրդերը արդեն ուրբաթ օրվանից կարծես թե նորից իրավիճակի տեր դարձան: Սկսեցին հետապնդել և ձերբակալել բոլոր այն պաշտոնյաններին ,որոնց մեղքով ունեցան կորուստներ: Եթե կարճ նկարագրելու լինեմ անցնող շաբաթը , ապա այն կբնութագրեմ որպես նոր որակի հակամարտության սկիզբ, քանի որ PKK-ին Սիրիայից օգնության հասավ նաև YPG-ն: Մեկ նկատառում ևս, թուրք-քրդական պայքարը Վանում կրկին կրում էր կրոնական բնույթ: Կարծում եմ իրավիճակը գնալով լարվում է, քանի որ տեղեկատվական դաշտում կարծես թե պատրաստվում են դրան: Քրդերը շրջանառության մեջ են դրել վիդիոներ, որոնք նկարահանված են տարբեր տարիներին, որտեղ ցուցադրվում է թուրքերի վայրագությունները քրդերի նկատմամբ, այսինքն քուրդ ղեկավարությունը հոգեբանորեն նախապատրաստում է շարքային քաղաքացիներին:

 

 

Կիլիկիա Հայաստան