Երբ նայում ես Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում թուրք-քրդական բախումների հետևանքով առաջացած ավերածությունների, մարդկային զոհերի լուսանկարները, հասկանում ես, որ այն ինչ կատարվում է մեր արևմտյան հարևանի քաղաքներում, նույնն է ինչ կատարվում է Հալեպում, Հոմսում, մի խոսքով ամբողջ Սիրիայում, Իրաքի հյուսիսում և այլն։ Այսինքն այս երկրում տեղը տեղին քաղաքացիական պատերազմ է, որն իր բնույթով շատ ավելի վտանգավոր է քան Սիրիայինը։ Ինչու։
Քանի որ Սիրիական ճգնաժամն արհեստածին, հրահրված պատերազմ էր արևմտյան ուժերի կողմից, իսկ Սիրիայի կառավարական վարչակարգի դեմ կռվում է ով ասես, բայց ոչ իսկապես սիրիացի ապստամբներ, կամ սիրիացի ժողովուրդ, և հենց արևմուտքից կտրվեն այս ահաբեկչական խմբավորումների ֆինանսական հոսքերը, սրանք էլ անհետ կկորչեն։ Բայց ահա Թուրքիայի դեպքում իշխող վարչակարգի դեմ կռվողներն այս երկրի քանակով և ազդեցությամբ երկրորդ ազգային տարրն են ներկայացնում, այսինքն՝ քրդական հարցը, որն ի տարբերություն սիրիական ճգնաժամի ունի պատմաքաղաքական հստակ պատճառներ, շատ ավելի վտանգավոր է Թուրքիայի համար, քան ահաբեկչական խմբովորումները Սիրիայի համար։
Ինչ է ստացվում, թուրք-քրդական բախումների մասին, որոնք ավերակների են վերածել Թուրքիայի հարավ-արևելքը, և ահաբեկչական պայթոյւների տեսքով տեղափոխվում են նաև արդեն երկրի արևմտյան խոշոր քաղաքներ, համաշխարհային մամուլն աշխատում է լռել, ինքը թուրքական ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանականում հավասարության նշաններ դնել Սրիիական ճգնաժամի և թուրք-քրդական բախումների միջև, բայց այն, որ Էրդողանը չի վերահսկում իր երկրի որոշ շրջաններ, ինչպես դա որոշ ժամանակ առաջ չէր հաջողվում անել Ասադին, սա փաստ է, փաստ է նաև այն, որ այս բախումները դեռ երկար կհարվածեն թուրքական պետականության հիմքերին։
Կարեն Համբարձումյան