Արդեն տևական ժամանակ է, ինչ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ավելի ինտենսիվ են դարձել: Գաղտնիք չէ, որ արձակված գնդակներից ամենաշատը տուժում են սահմանամերձ համայենքները, ովքեր հանդիսանում են մեր երկրի «դարպասները»:

 


Ինչպես գիտենք անցյալ տարի ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներ էր կայացրել սահմանամերձ համայենքներում գործարարության աշխույժացման ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Ինչպես նաև որոշում էր կայացվել վեր նշված համայենքների բնակիչներին տրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման համար:
Այսօր արդեն ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի 2016 թվականին նույն պես շարունակվելու է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցումը:

 


Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ սահմանամերձ համայնքների ցանկում ներառվում են նաև Բերդ ու Ճամբարակ քաղաքները, և կարգադրել է օժանդակության ֆինանսական հաշվարկները կատարել այս հանգամանքը հաշվի առնելով:

 

Անի Սանոսյան