Այսօր ՀՀ կառավարությունում արտաքին նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվելու է «Սահմամանամերձ համայնքներում սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:


Նշենք, որ այդ օրենքի համաձայն նախատեսվում է Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել ՀՀ պետբյուջեի միջոցներից:
Ըստ որում, փոխհատուցման չափը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է ՀՀ կառավարությունը:

 

 

Անահիտ Գրիգորյան