Ինչպես հիշում ենք նախորդ տարվա ընթացքում կառավարությունը ներկյացրել էր սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրոլու մասին ծրագրի ամբողջական փաթեթը: Հարկ է նշել, համաձայն այդ ծրագրի պետությունը նախատեսում էր իր վրա վերցնել սահմանմերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների 50%-ը, կոմպենսացնել համայնքների հողի հարկի և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը , ինչպես նաև վերջերս Տավուշի մարզում սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունից հետո կառավարությունը հանձնարարել էր ստեղծել հանձնաժողով' բնակիչների ստացված վնասները ամբողջապես փոխհատուցելու նպատակով:

 

 


Այսօր, գործադիրի հերթական նիստի ժամանակ քննարկել և հաստատել է, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, , որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից' հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը: Հարկ է նշել, որ ցանկում ընդգրկված են Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: Գործադիրի ղեկավարը նշել է. «Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել: Որոշումն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին»:

 

 


Այսօրվա նիստի առանցքային հարցերից մեկը եղել է գնդակոծությունների հետևանքով տուժած բնակավայրերի խնդիրը: Մասնավորապես վարչապետը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է սահմանամերձ բնակավայրերի վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: Մեջբերեմ. «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ»:
Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին ծրագրերի ամբողջական փաթեթը ներառում է նաև այլ կետեր, որոնք հավանաբար ընթացիկ տարում կյանքի կկոչվեն:

 

 


Խաչատրյան Ժոռա