Թուրք-քրդական հակամարտությունը ,ռուս-թուրքական հակամարտությունից անկախ, թևակոխում է նոր, թերևս ավելի բուռն շրջան: Սրա մասին պաշտոնապես հայտարարեց PKK-ի կարկառուն դեմքերից մեկը, ով նաև պատասխանատուն է Թուրքիայում PKK-ի ռազմական գործողությունների: Սխալ է կարծել թե Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր մերձեցումից, կարող է մարել կամ դեպի մարում գնալ քրդական պայքարը: PKK-ի ոչ պաշտոնական ռազմական ղեկավար հանդիսացող Ջեմել Բեյիկի հայտարարությունը նշանակում էր, որ իրենց պայքարը բացարձակ կապ չունի մեկ այլ երկրի հետ:

 


Երկօրյա միակողմանի զինադադարից հետո, որը հայտարարել էր PKK-ն ի պատիվ Դիյարբեքիրում սպանված հայտնի քուրդ իրավապաշտպան Թեհիր Էլչիի , երեկ վերսկսվեց լայն թափով՝ ընդգրկելով աշխարհագրական նոր տարածքներ, որտեղ երբևէ չէին եղել կամ շատ քիչ էին եղել բախումներ: Այս անգամ գործի դրվեց պատերազմին հայտնի հրթիռակոծել և ռմբակոծել գործողությունները: Թերևս թուրքական բանակը չունի լուրջ կորուստներ, սակայն սպասվում է, որ քրդերի պարտիզանկան գործողությունների արդյունքում կլինեն լուրջ ռազմատեխնիկական և մարդկային կորուստներ:

 


Հատկանշական է, որ քրդերի մոտ ինքնաշեն պայթուցիչների, հրավառ նյութերի փոխարեն հայտնվել է ժամանակակից ռազմամթերք: Անգամ քրդերը արդեն կարողանում են օդում թիրախավորել թուրքական ռազմական ուղղաթիռներին: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, սպասվում է քրդերի տիրապետության տակ գտնվող բնակավայրերի ցամաքային սահմանների միացման օպերացիան՝ այսինքն սպասվում է նոր տարածքների վրա վերահսկողություն սահմանելու օպերացիան:

 

Կիլիկիա Հայաստան