Եվս մեկ անգամ համոզվեցի, որ քրդական աղբյուրներն ավելի հուսալի են, քան թուրքականը:
Մայիսի 31-ին քրդական աղբյուրների հավաստմամբ Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում տեղի էր ունեցել զինված բախում PKK-ի և թուրք զինվորների միջև: Բախումն իր տեսակի մեջ նրանով էր յուրահատուկ, որ քրդական կողմին հաջողվել էր նաև խոցել թուրքական բանակի ուղղաթիռ: Ըստ նույն քրդական աղբյուրների թուրքական կողմը տվել է ավելի քան 15 զոհ: Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն տարածեց հայտարարություն, որ տեղի է ունեցել բախում, թուրքական կողմն ունի երեք վիրավոր, իսկ PKK-ն տվել է ութ զոհ:
Ահա այսօր, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ հանդիսացող ժողովրդահանրապետական կուսակցությունը գաղտանզերծել է մայիսի 31-ի դեպքերը և խորհրդարան միջնորդություն ներկայացրել, ուսումնասիրելու ԳՇ-ի տարածած սխալ հաղորդագրությունը: ԺՀԿ-ի գաղտնազերծումից հետո, այսօր արդեն Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ մայիսի 31-ին թուրքական բանակի ուղղաթիռը Շըրնաք նահանգում ենթարկվել է վթարի, որի հետևանքով զոհվել է 14 թուրք զինվոր:
Կարեն Հովհաննիսյան