Քրդական ու թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ ԻՇԻՊ-ի զինյալները Սիրիայում բախումներ են ունեցել քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հետ, որի արդյունքում քրդական ուժերին հաջողվել է մեկ տասնյակից ավելի գյուղեր վերցնել վերահսկողության տակ: Դրան զուգահեռ Իրաքում էլ փեշմերգան է ԻՇԻՊ-ի դեմ գործողություններ սկսել Էրբիլից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող որոշ տեղանքների նկատմամբ վերահսկողությունը հաստատելու համար:

 

 

Սիրիայում քրդական պաշտպանական ուժերի ու ԻՇԻՊ-ի միջև բախումների հետևանքով վերջինս ավելի քան 50 զոհ է տվել: Փեշմերգայի ուժեր են փոխադրվում Մոսուլի հարակից շրջաններ, որտեղ ընթանում են բախումները: Փեշմերգայի կողմից սպանվել է ԻՇԻՊ-ի՝ Մոսուլի ռազմական հարցերի պատասխանատու հրամանատարներից մեկը:

 

 

Լևոն Հովսեփյան