Իրաքում ԻՇԻՊ-ի գործողություններն ու դրա դեմ հակագործողությունները, կարծես, մի տեսակ ստվերել էին Սիրիայում ընթացող զարգացումները: Նաև միջազգային հանրության հիմնական ուշադրությունը կենտրոնացվել էր իրաքյան զարգացումների վրա: Ակտիվ դերակատարը Իրաքում ԻՇԻպ-ն էր, մինչդեռ Սիրիայում կրքերն այնքան էլ թեժ չէին: Սակայն արդեն մի քանի օր է լուրջ բախումներ են ընթանում Սիրիայում' ԻՇԻՊ-ի ու հատկապես քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» միջև: Սիրիայում քրդական ուժերի նախնական որոշ հաջողություններից հետո, ԻՇԻՊ-ը հաջողել է քրդական մի քանի գյուղեր հետ վերցնել Սիրիայի հյուսիսում: Հիմա Սիրիայի քրդերը օգնություն են պահանջում միջազգային հանրությունից, որը հնչեցրել է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության համանախագահ Սալիհ Մուսլիմը:


Միտումները ցույց են տալիս, որ Սիրիայում առաջիկայում էլ ավելի թեժ է լինելու: Իսկ Արևմուտքին էլ կարող է ձեռնտու լինել ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում դեռևս օդային գործողությունների տարբերակը, որը կարող է օրակարգ բերել սիրիական ճգնաժամի հանգուցալուցման «Ասադ+ԻՇԻՊ» սցենարը:

 

 

Լևոն Հովսեփյան