Ըստ պաշտոնական Անկարայի , «Ձիթենու ճյուղ» անվանումը կրող ռազմական գործողության ընթացքում, որը սկսվել է հունվարի 20-ից սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական ուժերի կողմից քրդական YPG-ի դեմ, թուրքերին հաջողվել է Աֆրինի շրջանում իրենց վերահսկողության տակ վերցնել 157 բնակավայր, այդ թվում հինգ քաղաք, 122 գյուղ և 30 ռազմակավարական նշանակություն ունեցող վայր, ինչպես նաև YPG-ի մեկ ռազմաբազա: Թուրքական զինուժը և Սիրաիական ազատ բանակի ուժերը (FSA) մարտի 7-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Ջինդերես քաղաքը:
Թուրքիայի արտաքին գործերի նախախար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ցանկանում են մինչև մայիս ավարտին հասցնել Աֆրինի դեմ ռազմական գործողությունները: