Ըստ էության, Թուրքիան չի կատարում «Ձիթենու ճյուղ» ռազմգործողությունների ընթացքում ընդդիմադիրներին տրված խոստումները, որի հետևանքով սրվել են Թուրքիա-սիրիական ընդդիմադիր որոշ ուժեր հարաբերությունները:
Տեղեկություններ են հասնում, որ Աֆրինում լուրջ բախումներ են եղել թուրքական զինուժի և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններում թուրքերին օգնած ընդդիմադիր խմբավորումների միջև (կան զոհեր և վիրավորներ): Ըստ այդմ՝ բախումների պատճառ են եղել այն, որ սիրիացի ընդդիմադիրները թուրքական զինուժից պահանջել են շարժվել Թալ Ռիֆաթի ուղղությամբ (Աֆրինից արևելք), որը տեղի չի ունեցել: Դրան հաջորդել են վերոհիշյալ ընդդիմադիր կառույցներին թուլացնելու և առաջնորդներին ոչնչացնելու թուրքական զինուժի օպերացիան և օդուժի ռմբակոծությունները:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ համաձայնություն է ստորագրվել Ահրար ալ-Շարքիա, ալ-Համզա և այլ կառույցների ու թուրքական զինուժի գեներալներից մեկի միջև բախումները դադարեցնելու համար: